Այսօր «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
Հայաստան է ժամանել 47 երկրից շուրջ 300 պատվիրակ:
Նոյեմբերի 18-ին՝ առավոտյան, տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վեհաժողովի՝ վերջին ամիսներին իրականացրած աշխատանքներին, ներկայացվել են վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և գանձապահի հաշվետվությունները, դիտորդական առաքելության արդյունքները:
Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել էր այս տարի ավելի վաղ՝ ամռանը: