Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված։
Թեդրոս Գեբրեյեսուսն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու համար, սակայն եթե այն չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա հարցեր են առաջանում կազմակերպության օգտակարության վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ճգնաժամը լուրջ փորձություն է աշխարհում խաղաղությունն ամրապնդելու համար ստեղծված կազմակերպության՝ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդը նույնպես կոչ էր արել միջազգային հանրությանը՝ ականջալուր լինել կրակի անհապաղ դադարեցման կոչերին: