Այս օրերին Հայաստանում են հարյուրավոր պատգամավորներ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրից: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքի էջում:
«Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը»,- նշված է գրառման մեջ: