ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշնանային նստաշրջանի անցկացումը Հայաստանում՝ նշելով, որ այն տեղի է ունենում չափազանց բարդ ժամանակաշրջանում: Վարչապետի խոսքով՝ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի ճգնաժամերից և ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխարհը նույնը չի լինելու: Նա ընդգծել է այսօրվա լարումների մեղմման, ճգնաժամերի կառավարման, հակասությունների քննարկման գործընթացում ապագայի պլանավորման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը նաև անդարդարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործըթնացին՝ ներկայացնելով լավ և վատ լուրերը: