Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ունի կիսաեզրափակիչի 6 մասնակից։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Կիսաեզրափակիչի մեր վերջին ուղեգիրը նվաճեց 86 կգ քաշային մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը։
Մեր մարզիկը նկատելի առավելություն ուներ խորվաթ Պետեր Լեսկուռի նկատմամբ ու հաղթելով 5։0 հաշվով` դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Մեր ընտրանին մրցավայր էր մեկնել 11 մարզիկով։