Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով. նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Նշվում է, որ Բաքուն ողջունում է դատարանի որոշումը: Միջազգային դատարանի որոշումները չկատարած Ադրբեջանի իշխանությունը նշել է, թե արդեն իսկ նման քաղաքականություն են վարում և հավատարիմ են բոլոր բնակիչների անվտանգության ապահովմանը` անկախ նրանց ազգային կամ էթնիկ ծագումից:
Ռազմական ագրեսիա իրականացրած երկրի ԱԳՆ-ից պնդել են, թե հայ բնակիչներին չեն վտարել Ղարաբաղից։
«Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին և հանձնառու է կատարել դրանք՝ կենտրոնանալով խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա»,- եզրափակել է հաղորդագրությունը Բաքուն: