Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքում իրավիճակը կրկին լարվել է, միջամտել է Իսրայելի ոստիկանությունը, ձերբակալել 3 հայի: Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն արձագանքել է հայկական թաղամասում ծավալվող իրադարձություններին, նշել, որ Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչները բռնի ճնշում են գործադրում բնակչության նկատմամբ։
«Այն պետք է անհապաղ դադարեցվի»,- նշված է գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում։
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: