Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը X-ի իր էջում տեղեկացրել է Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորելու մասին:
«80 տարի առաջ այս օրը բանաստեղծ, Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը ձերբակալվեց Էվրի կայարանում, ապա գնդակահարվեց իր 22 զինակից եղբայրների հետ։ Նա կլինի առաջին օտարերկրյա և կոմունիստական դիմադրության մարտիկը, որը կհուղարկավորվի Պանթեոնում։ Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 21-ին»,- գրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։