Բաքվում կանխել են օտարերկրյա դեսպանատան նկատմամբ ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է Թրենդը:
2023 թ. նոյեմբերին Մ. Հուսեյնզադեն` զենքը ձեռքին, փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք` ահաբեկչական ակտ իրականացնելու նպատակով:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ վերջինս ձերբակալվել է և զինաթափվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամսվա կալանքը: