Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է ուկրաինացի զինվորականների լուսանկարը՝ ըստ իր նկարագրության, Խերսոնի մարզում Դնեպրի ձախ ափին, տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել են արևելյան ափին «հաջող գործողությունների» և «հարթակների» մասին:
Ուկրաինական բանակի նպատակներից մեկը ռուս զինվորականներին հետ մղելն է Դնեպրի ձախ ափին Խերսոնի մարզից, աջ ափին գտնվող քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար, գրում է Украинская правда-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր շտաբը:
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը մի շարք հաջող գործողություններ են իրականացրել Դնեպր գետի ձախ ափին ՝ Խերսոնի ուղղությամբ», - աղբյուրին է մեջբերում պարբերականը։ «Իրականացվում են դիվերսիոն, ռեյդային և հետախուզական գործողություններ»:
Միաժամանակ նախագահ Զելենսկին դժգոհել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով Ուկրաինային արկերի մատակարարումների դանդաղումից: Նա խոստովանել է, որ առանց Արևմուտքի աջակցության ուկրաինական ուժերը ստիպված կլինեն նահանջել: Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ Կիևը չի համաձայնի հակամարտության սառեցման սցենարին: