Եթե պարզվի, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող աջակցությունից օգտվել է շահառու չհանդիսացող անձ, գումարը ենթակա է վերադարձման: Նշել է վարչապետը՝ Կառավարության նիստում ընդգծելով, որ որոշակի անհամապատասխանություն կա ԼՂ-ից Հայաստան մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև: Գործադիրը փոփոխություններ է նախատեսում ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում, ինչի շնորհիվ կավելանա բարձր վարձատրվող ուսուցիչների թիվը: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով էլ կհատկացվի 3 մլրդ 262 մլն դրամ: