Հայաստանում ԵՄ գրասենյակը ցավակցություն է հայտնել Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվածի ընտանիքին։
«Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ և լիակատար ապաքինում»,- նշել են ԵՄ գրասենյակից։
Ինչպես տեղեկացրել էինք` պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։
Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։
ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանի խոսքով՝ 3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից: ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:
ՔԿ-ից հայտնել են, որ ԵՊՀ-ում պայթյունից զոհված քաղաքացին 73-ամյա Ժ․ Խ․-ն է: