Պայթյունից տուժած 3 վիրավորներից 2-ը «Արմենիա» բժշկական կենտրոնում են. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսը հետազոտվում է: Երրորդը, որը Պարեկային ծառայության աշխատակից է, «Հերացի» բժշկական կենտրոնում է, վիճակը բավարար է: Այս մասին ասել է «Արմենիա» ՀԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Ինչպես
տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։
Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք:
ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։
ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանի
խոսքով՝ 3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից: