ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին գրառում է արել իր Ֆեյսբուքի էջում.
«Հարգելի՛ գործընկերներ,
ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։
Հրդեհի հետևանքով կան մեկ զոհ և երեք վիրավոր»։