«Մանկական Եվրատեսիլին» հաշված օրեր են մնացել: «Առաջին ալիք»-ը հայտնում է, որ Նիցցա մեկնելուց առաջ մեր պատվիրակները հանդիպել են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, պատմել իրենց փորձերի և սպասելիքների մասին:
Հովհաննես Մովսիսյանը դիտել է Yan Girls-ի վերջին փորձը եվրատեսիլյան մեծ ելույթից առաջ և հաջողություն մաղթել փոքրիկ երգչուհիներին:
Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հանդիպմանը:
«Վաղը մեր հրաշք աղջիկները մեկնում են Նիցցա՝ մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին: Նրանք շատ ինքնավստահ են, էներգիայով լի և պնդում են, որ հաղթելու են:
Հաջողություն մաղթենք մեր փոքրիկներին»,- գրել է նա: