Երևանում ներկայացվել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության» նախագիծը, որը մշակվել է միջազգային փորձագիտական չափորոշիչներով: Հայաստանի 2012-ից 2022 թվականի ճանապարհա-տրանսպորտային պատահարների վիճակագրությունը տագնապահարույց է, ցուցանիշը տարեցտարի աճել է միջինը ավելի քան 7 տոկոսով: Նույն ժամանակահատվածի մահերի թիվը կազմել է 3.537: Նոր համակարգը հիմնված է լինելու ճանապարհային անվտանգության պատշաճ վերլուծության և պարբերական աուդիտի վրա:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: