Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել Գազայի նավահանգիստը՝ հայտնել են բանակի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ ավերվել է 10 թունել, ոչնչացվել է 10 զինյալ:
ՑԱՀԱԼ-ից հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը նավահանգիստն օգտագործել է որպես ռազմածովային ուժերի վարժական Բազա՝ ծովային հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար: