Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
«Հանդիպում ունեցա իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ մեր ժողովուրդներին միավորող կապերն է՛լ ավելի ամրապնդելու համար: Ընդգծել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի կարևորությունը։ Բելգիան աջակցում է կայուն խաղաղության հասնելու Եվրամիության ջանքերին։ Մեր երկիրը շարունակելու է նաև աջակցել Հայաստանին և փախստականներին օգնություն առաջարկող մարդասիրական կազմակերպություններին»,- գրել է Լահբիբը: