Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղել է հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։
«Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում: