Բրյուսելում արտգործնախարար Արարարտ Միրզոյանը շարունակել է ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումները: Բելգիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է Գրանադայի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության սկզբունքներին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը, նաև ԼՂ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրումը:
Արարարտ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ հանդիպմանը նշել է, որ մուտքի արտոնագրերի ազատականացման վերջնական որոշման կայացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող գործակցությանը:
Հայաստանի արտգործնախարարի հաջորդ հանդիպումը եղել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերի hանձնակատարի հետ:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: