«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես հրաժարվում եմ ավագանու մանդատից. խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամները իրենց ակտիվ գործունեությամբ երևանցիների քվեն կարդարացնեն»,- նշել է Թևանյանը։