Այսօրվա իմ ելույթի հիմնական ուղերձը հետևյալն է. մեր արժեքային համակարգի գագաթնակետը ՀՀ-ն է, մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է: Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան՝ իհարկե, այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,- ասաց նա և հավելեց, որ այս մասով կարևոր է համաձայնության գալը 3 հիմնական սկզբունքների մասով: