ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Խնդրում ենք հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00:
Տեսահաղորդագրության սկզբում անհաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը:
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձևակերպված են հակիրճ, կոռեկտ և հստակ։
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով»,- հայտնում են Կառավարությունից: