Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին` ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: