Եթե «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի համաձայնություն ձեռք բերվի, ակնկալվում է, որ նախագծի իրականացմանը կմիանան նաև տարածաշրջանի երկրները, խորհրդարանում հայտարարել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանը նշել է, որ այդ դեպքում մեր երկիրը ֆինանսավորում կհատկացնի պահուստային ֆոնդից: Եկող տարվա բյուջեի խորհրդարանական քննարկումներում անդրադարձ է եղել նաև պաշտպանական հատկացումներին, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելու են 7.3 տոկոսով: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանն այլևս երբեք օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: