ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մադլեն Դինն հիշեցրել է, որ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ հայությունը բռնի տեղահանվել և ապաստան է գտել Հայաստանում:
«Հայաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և միջազգային կազմակերպությունները միավորեցին ջանքերը՝ փախստականներին աջակցություն տրամադրելու համար: Սակայն առ այսօր դեռևս մնում են նրանց ապագայի և ԼՂ ապագայի վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցեր»,- ասել է կոնգրեսականը: