Ռեջեփ Էրդողանը Իսրայելը կրկին անվանել է ահաբեկչական պետություն, իսկ ՀԱՄԱՍ-ին՝ Գազայի հատվածում օրինական քաղաքական ուժ։ Նրա խոսքով՝ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել, որ աշխարհը նույնպես ճանաչի այդ իրողությունը:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելը հիասթափություն կապրի, ինչպես Հայաստանը:
«Տարիներ շարունակ մեր հողերի մասին երազելուց հետո Հայաստանը դասեր քաղեց Ղարաբաղյան պատերազմից: Իսրայելի դեպքում էլ նույնը կլինի: Քանի դեռ մենք միասնական ենք, մեզ ոչ ոք չի կոտրի։ Ուստի, ուժեղ և ժամանակակից բանակն այսօր հրամայական է»,- ասել է Էրդողանը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: