Երկարատև դիմակայությունից հետո չորեքշաբթի գիշերը իսրայելական զորքը մտել է Գազայի «Աշ-Շիֆա» հիվանդանոց:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ և նպատակաուղղված գործողություն» է իրականացնում ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ, չնայած հիվանդանոցում կան հարյուրավոր հիվանդներ, անձնակազմը և տեղահանվածներ:
Ժամեր առաջ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին պաշտպանել է իսրայելական այն պնդումները, որ ՀԱՄԱՍ-ն «Աշ-Շիֆան» օգտագործում է որպես հրամանատարական կետ, իսկ խաղաղ բնակիչներին՝ կենդանի վահան:
ՀԱՄԱՍ-ը շարունակում է հերքել Իսրայելի մեղադրանքներն այն մասին, որ հիվանդանոցները, մասնավորապես՝ «Աշ-Շիֆան», օգտագործում է իր ռազմական գործողությունները թաքցնելու կամ աջակցելու, ինչպես նաև պատանդներ պահելու համար:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ միջազգային կազմակերպություններին հրավիրել է ստուգելու տեղանքը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի 36 հիվանդանոցից 22-ը չեն գործում գեներատորների համար վառելիքի պակասի, ավերածությունների և մարտերի պատճառով։ Մյուս 14 բուժհաստատությունում էլ նյութերը բավարար չեն անհետաձգելի վիրահատություններ կատարելու համար։