Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում են Dubai Airshow 2023 միջազգային ցուցահանդեսին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության ղեկավարությունը ծանոթացել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ROKETSAN ընկերության տաղավարում ներկայացված զենքին, տեխնիկային և ռազմական նշանակության միջոցներին։
Ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։