Ֆրանսիայի քրեական հետախուզական դատավորները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, նրա եղբորը՝ Մահեր ալ-Ասադին և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաների, ձերբակալելու օրդեր են տվել 2013 թվականի օգոստոսին Արևելյան Ղուտայի շրջանում և Դումա քաղաքում քաղաքացիական անձանց դեմ արգելված քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ:
Ֆրանսիական դատական մարմինները ձերբակալման օրդեր են տվել նաև սիրիական բանակի 4 բարձրաստիճան պաշտոնյաների՝ զինված հակամարտություններին չմասնակցած քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական անձանց դիտավորյալ հարվածներ հասցնելու ու ռազմական հանցագործությունների մեղադրանքով: