ԱՄՆ Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն 25.9 մլն դոլարով տուգանել է «Սիթիբանկին», որից 1.4 մլն-ը կուղղվի բանկից տուժածների փոխհատուցմանը: Տուգանքի պատճառը Միացյալ Նահանգների հայազգի քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքն է, փորձագետի կարծիքով՝ բանկը «յան» վերջավորություն ունեցող անձանց վարկավորումը համարել է ռիսկային: Ակտիվների ծավալով Միացյալ Նահանգներում 3-րդ տեղը զբաղեցնող ֆինանսական հսկան իր գործողությունները կոծկելու համար կեղծել է փաստաթղթեր:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: