ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենի՝ Ադրբեջան այցի արդյունքներով կառույցն ամփոփիչ հաղորդագրություն է տարածել:
Նշվում է, որ պաշտոնյաներն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում ընդգծել են Հայաստան-Ադրբեջան ամբողջական կարգավորման կարևորությունը։ «Խաղաղության համաձայնագրի կնքման համար կառուցողական ներգրավվածություն է անհրաժեշտ»,- ասված է հայտարարության մեջ։
Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում: