Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը արտգործ-նախարարը ներկայացրել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքին-տոշի հետ հանդիպմանը: Անդրադառնալով Ադրբեջանի էթնիկ զտումների հետևանքով Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղա-հանվածների խնդիրներին՝ կարևորվել է նրանց կարիքների և իրավունքների հասցեա-գրման քայլերի իրականացումը՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ: Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ իր այցը արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկ-խոսության դրական դինամիկան, իսկ Լոնդոնում
Հայաստանի դեսպանության նոր շենքի բացումը՝ երկ-կողմ հավակնոտ օրակարգը ընդլայնելու և առկա ներուժը առավելագույնս իրացնելու երկկողմ պատրաստա-կամությունը: Միրզոյանի լոնդոնյան մյուս հանդիպումների մասին՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: