ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հրավերով նոյեմբերի 13-17-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող «Դուբայ ավիաշոու 2023» 18-րդ ցուցահանդեսին:
Այցի շրջանակում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Կողմերն ընդգծել են ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, երկկողմ համագործակցության շարունակականությունն ապահովելու կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։