Մոսկվան Երևանին առաջարկել է օգտագործել Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները՝ չվավերացնելով Հռոմի ստատուտը, սակայն հայկական կողմն անտեսել է փոխզիջման ուղիները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես այն հակառուսական քաղաքականության ֆոնին, որ Արևմուտքը Միջազգային քրեական դատարանի միջոցով սանձազերծել է մեր երկրի ղեկավարության և պաշտոնյաների դեմ, Երևանը զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց այն վավերացնել։
Եթե Երևանը դեռ շահագրգռված է լուծելու սեփական ձեռքերով ստեղծած խնդիրները, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան հայկական իրավական համակարգի շրջանակներում»,- հայտարարել Է Զախարովան։