Այս տարի Շիրակում իրականացվում է 7 մլրդ 477 մլն դրամի 27 սուբվենցիոն ծրագիր: Մարզխորհրդի նիստում անդրադարձ է եղել դրանց ընթացքին, ներկայացվել է, որ այսուհետև համաֆինանսավորման ծրագրերում չեն ընդգրկվելու տեղական հարկերի հավաքման 90 տոկոսից ցածր ցուցանիշ ունեցող համայնքները: Մարզային հումանիտար կենտրոնի համակարգողն էլ նշել է, թե ինչպես են ընթանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան