Ղազախստանի Աստանա, Ատիրաու և Ժեզկազգան քաղաքներում, վնասազերծվել են արմատական կրոնական խմբավորման օջախները, հայտնում է հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ահաբեկչություն քարոզելու, ինչպես նաև ծայրահեղական խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և գործունեություն ծավալելու համար ձերբակալվել է խմբավորման 12 անդամ։ Ըստ քննիչների՝ նրանք ծրագրել էին տապալել աշխարհիկ համակարգը Ղազախստանում, այդ նպատակով տարածել են ծայրահեղական գաղափարախոսություն ու հավաքագրել նոր համախոհների: Խմբի մի շարք անդամներ դատապարտված են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ոստիկանի սպանության, ավազակային հարձակման, կողոպուտի, գողության և բռնաբարության համար»,- ասվում է զեկույցում։
Ղազախստանը, ըստ սահմանադրության, աշխարհիկ պետություն է։