Պաշտպանության ոլորտում պլանավորում ենք ունենալ 555 միլիարդ դրամի ծախս: Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ապա հիշեցրեց, որ 2018-ին պաշտպանական ծախսերը կազմել են մոտ 238 միլիարդ դրամ, այսինքն՝ հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն կլինի 2,3 անգամ ավելի շատ, քան 2018-ինը:
«Միայն այս թիվը մեզ պատկերացում կտա, թե ինչու եղավ 44-օրյա պատերազմը, և ինչու նման ելքով: Սակայն պատկերն իրականում է՛լ ավելի ողբալի է: Օրինակ՝ 2012-ին մեր պաշտապանության ծախսերն ընդամենը 153 միլիարդ դրամ էին, այն էլ՝ հիմնականում աշխատավարձի, բենզինի, դիզելի և այլ յուղալի գործերի համար:
Խորհրդարանական ընդդիմությունը՝ յուր որդիներով և հայրերով հանդերձ, շատ է հարցնում, թե ինչու եղավ 44-օրյա պատերազմը, և ինչու եղավ նման արդյունք: Շատ պարզ պատճառով եղավ, քանի որ մեր պաշտպանության բյուջեն ոչ թե 555 միլիարդ դրամ էր, ինչպիսին 2024-ին կլինի, այլ մոտ 4 անգամ ավելի քիչ: Դեռ մի կողմ թողած, որ այդ 153 միլիարդից որն էր դառնում մետաղի ջարդոն, որը՝ վեհաշուք առանձնատուն, որը՝ բենզինի և դիզելի չեկ»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը: