Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը մոտ ժամանակներս օրենսդրական առաջարկ կպատրաստի Ռուսաստանի հետ սահմանի հատման կետերը փակելու կամ դրանց աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Մարի Ռանտանենը:
Նման որոշումը կապված է Սոմալիից, Եմենից, Սիրիայից և այլ երկրներից փախստականների անվերահսկելի ներհոսքի հետ։
Ավելի վաղ «Վաալիմաա» անցակետի սահմանապահ ծառայության աշխատակիցը հայտնել էր, որ Ֆինլանդիայի հարավարևելյան անցակետերը նոյեմբերի 9-ից արգելել են հեծանիվներով մուտքը Ռուսաստանից: