Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Մինչ նիստի մեկնարկը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից անժամանակ հեռացած իրենց գործընկերոջ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հիշատակը:
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը մահացել է նոյեմբերի 6-ին:
Ասատրյանը 2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել էր Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր: