Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին:
«Պատերազմի ընդլայնմանը ձգտում են նրանք, որոնք Իսրայելի ռեժիմի վրա ճնշում գործադրելու փոխարեն, որը ռազմական հանցագործություններ է կատարում, պաշտոնապես և բացահայտ հայտարարում են, որ դեռ չի եկել հրադադարի ժամանակը, և հրապարակայնորեն ուղարկում են մեծ թվով զինվորականներ, զենքեր և նույնիսկ արգելված սարքավորումներ»,- Reuters-ի փոխանցմամբ՝ նշել է Քանանին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է կանխել ռազմական գործողությունների տարածումը տարածաշրջանում միայն այն դեպքում, երբ դադարեցվեն, ռազմական գործողությունները պաղեստինցիների դեմ, վերացվի Գազայի շրջափակումը և այդ տարածքներից դուրս բերվեն իսրայելական զինված ուժերը: