Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ, հայտնել են Բաքվում Իսլամական Հանրապետության դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրի նախագահների՝ նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած բանակցությունների ընթացքում: Մասնավորապես, կողմերը տեղեկություններ են փոխանակել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը Իրանին կապող Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով երկաթուղային հաղորդակցության գործարկման ծրագրերի մասին:
Միջազգային զարգացումները ներկայացնում է Դիանա Գասպարյանը: