Դիզվառելիքի հափշտակության գործով դատական նիստին դատախազը ներկայացրել է Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից և Գևորգ Հարությունյանից մոտ կես միլիարդ դրամ բռնագանձելու պահանջ: Նրա խոսքով՝ ամբաստանյալներ Սերգո Կարապետյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների արարքի հետևանքով պետությանը հենց այդքան գույքային վնաս է հասցվել: Պաշտպանական կողմը տասնչորս օր է խնդրել՝ դիրքորոշում հայտնելու համար:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: