Գերմանիան ռազմական օգնության հերթական փաթեթն է փոխանցել Ուկրաինային: Այն ներառում է 10 Leopard տանկ, ականազերծման սարքեր, բեռնատարներ, անօդաչուներ: Ակնկալվում է, որ առաջիկայում Կիևը Բեռլինից նաև հակաօդային պաշտպանության համակարգեր կստանա:
Միևնույն ժամանակ, Սլովակիայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բրատիսլավան կդադարեցնի իր զինանոցներից ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա: Փոխարենը՝ Սլովակիան առաջարկում է մարդասիրական, քաղաքացիական և ոչ մահաբեր տեխնիկա տրամադրել Կիևին: