ՌԴ նախագահի խոսնակը ափսոսանք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին:
«Եթե դա իրոք այդպես է, մենք ափսոսանք ենք հայտնում: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության կամ պետության ղեկավարի աշխատանքային օրակարգով կարող են միջոցառումներ նախատեսված լինել, կամ համապատասխան հանգամանքներ կարող են լինել»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
«ՀԱՊԿ-ը արդիական է. նման հանդիպումները դրա ապացույցն են, և լավ առիթ են մտքեր փոխանակելու համար»,- հավելել է Կրեմլի խոսնակը: