Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտել է հուլիսի 29-ին Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճիռն Ադրբեջանում և միջազգային հանրությանը կոչ է արել «դիմել Ալիևի ռեժիմին՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր պահվող անձանց»:
«Օրենքը հաճախ ծառայում է իշխանության լեգիտիմացմանը, հատկապես բռնապետական ռեժիմներում, ինչպիսին է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած ռեժիմը: Հաշվի առնելով պարոն Խաչատրյանի պատկառելի տարիքը և սրտի վիճակը, ինչը վերջինս 2023 թվականի հուլիսի 29-ին Արցախից նրա շտապ տարհանման պատճառն էր, նրա 15 տարվա ազատազրկումը հավասար է քողարկված մահապատժի՝ բռնապետական և ցեղասպան ռեժիմի կողմից արտաքուստ փափուկ քաղաքականության հետևում»,- նշված է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ ութ բարձրաստիճան հայ պաշտոնյա շարունակում է ապօրինի ազատազրկված մնալ Ադրբեջանում, ինչպես նաև այտեղ պահվում են բազմաթիվ ռազմագերիներ և հայ քաղաքացիական անձինք:
«Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվում է օրենքի վրա հիմնված միջազգային կարգից, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորություններից»,- նշել են ինստիտուտում: