Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում թուրք զինծառայողների գտնվելու ժամկետը սկսած նոյեմբերի 17-ից ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ:
Փաստաթղթում նշվում է, որ «Անկարան կշարունակի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում», ընդգծվում է «ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հաջող աշխատանքը»: Օրինագծում նշվում է, թե համատեղ մոնիթորինգային կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի գործունեությունը տարածաշրջանում այդ երկրի կառուցողական դերի ցուցադրումն է:
Օրինագիծը քննարկվելու է այս շաբաթ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: