Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է, և դրա մեջ որևէ հակաօրինական կամ հակաքաղաքական կամ հակաբանակցային բան չկա. ցանկացած պետություն իրավունք ունի սպառազինել իր բանակն այնպես, ինչպես նպատակահարմար է համարում, ինչպես որ Ադրբեջանն է իր բանակը սպառազինում իր գործընկերներից գնած զենքով և ռազմատեխնիկայով: Մենք էլ մեր գործընկերներից ենք գնում զենք և ռազմատեխնիկա, ինչպես ցանկացած պետություն. ի՞նչ խնդիր կա: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ֆրասիայի հետ ռազմական համագործակցությանը՝ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր միկրոբլոգում գրել է՝ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը, գոհունակություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ: