Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլևս օգնություն չեն ցուցաբերում Գազայի հատվածի բնակչությանը և լքել են տարածաշրջանը: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի հատվածի առողջապահության նախարարությանը։
«ՄԱԿ-ի հաստատությունները ենթարկվել են Իսրայելին և լքել են Գազայի հատվածը»,- նշել է Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր Ալ-Գաբաշը:
Նրա խոսքով՝ Գազայի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12 հազարի, ևս մոտ 30 հազարը տուժել է: