Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Իսրայելին ֆաշիզմի համար մեղադրելն աբսուրդ է:
Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, որ «Իսրայելի լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում սեփական ֆաշիզմի պատճառով», Շոլցը նշել է, որ Իսրայելը «ժողովրդավարություն է, որը հավատարիմ է մարդու իրավունքներին և միջազգային իրավունքին և գործում է դրան համապատասխան»:
Այս շաբաթ նախատեսվում է Էրդողանի այցը Բեռլին, որտեղ Թուրքիայի նախագահը պետք է բանակցություններ վարի կանցլեր Շոլցի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: